«ԱԶԳ, 04-11-2010 - Թեհրանում անցկացված Մամուլի եւ լրատվական գործակալությունների 17-րդ ամենամյա ցուցահանդեսը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի հարեւան Ադրբեջանը դեռեւս սովոր չէ ապրելու քաղաքակիրթ միջավայրում եւ շարունակում է բարբարոս կեցվածքով ավերել ամեն հայկական բան:
Մի քանի օրվա լռությունից հետո ադրբեջանական կայքերը նախօրեին սկսեցին ամենատարբեր պատմություններ հորինել Թեհրանում հայ-ադրբեջանական ընդհարման մասին: Ադրբեջանական բոլոր կայքերն էլ խեղաթյուրում էին իրականությունը, սակայն այս առումով առաջատարը Vesti.az-ին տված ԱՊԱ-ի խմբագիր Ջավիթ Ջաբբարօղլու հարցազրույցն էր:
Հոկտեմբերի 26-ին` հայտնի միջադեպից հետո, որին ներկա էր նաեւ նա, Ջաբբարօղլին ամեն կերպ փորձում էր հարթել իրավիճակը: Իրենց հոգեպես անհավասարակշիռ գործընկերոջ պահվածքը քննադատելովՙ Ջաբբարօղլին անընդհատ հարցնում էր. «Դու չտեսա՞ր, թե ես նրա վրա ինչպես գոռացի: Պատվիրակության անդամները դրա հետ ոչ մի առնչություն չունեն եւ համամիտ չեն նրա գործողությունների հետ»:
Միջադեպից հետո, շուրջ մեկշաբաթյա լռությունից հետո, ԱՊԱ-ի խմբագիրը սկսեց հեքիաթասացությամբ զբաղվել` հասկանալով, որ խայտառակված են ու պետք է գործի դնել ձայնալարերն ու գոնե ֆալշ նոտայով մի երգ երգել:
Ճիշտ է, նա ակնոց էր կրում, սակայն չէի ենթադրում, որ ԱՊԱ-ի խմբագիրը այդքան լուրջ տեսողական խնդիրներ ունի: Ակնոցի առկայությունը նրան չպետք է խանգարեր հայկական տաղավարում տեսնել ոչ միայն հայերեն, այլեւ անգլերեն եւ պարսկերեն լեզուներով գրքեր, բրոշյուրներ, թերթեր: Զարմանալի է, որ միայն մեծ աղմուկից հետո ԱՊԱ-ի խմբագիրը ենթադրեց, որ հայկական կողմը հեռացել է, որովհետեւ գիրք չի ունեցել ցուցադրելու համար: Կարիք չկա էժանագին սենսացիայի գիրկն ընկնել: Եթե հայկական կողմն այդքան վատ պատրաստված ներկայանար ցուցահանդեսին, որ անգամ գիրք չունենար, ապա ադրբեջանական ներկա լրատվամիջոցները այդ փաստին ավելի շուտ կարձագանքեին: Քարոզչական պատերազմ ծավալող յուրաքաչյուր լրագրող առաջին հերթին համեմատականներ է անցկացնում հակառակորդ պետության մեջ եւ առաջին հերթին մատնանշում դիմացինի թերությունները: Որպես ԱՊԱ-ի` Ադրբեջանի պետական գործակալության գլխավոր խմբագիր Ջաբբարօղլուն, լրագրողական նրբությանը հաստատ պետք է տիրապետեր: Նա վատ լրագրող չէ, սակայն պրիմիտիվ սուտասան է: Նրան կարող եմ խորհուրդ տալ գոնե այնպիսի սուտ հորինել, որ ընթերցողները կարդան ու մտքում հեղինակին հիմարության մեջ չմեղադրեն:
Ջաբբարօղլու հայտարարությունը, թե հայկական կողմը միայն քարոզչական բնույթի գրքեր էր բերել, հերքում են Թեհրանում հայկական տաղավարում կատարված բազմաթիվ լուսանկարները: Ինչ վերաբերում է քարոզչական գրականությանը, ապա հենց ադրբեջանական կողմն էր պարսկերեն «Ղարաբաղ» վերնագրով գիրք բաժանում այցելուներին, որտեղ, ի դեպ, չափազանց զավեշտալի դրամներ էին պատկերված, որ պատմում էին ադրբեջանական քոչվոր ցեղի «երբեմնի փառքի մասին»` համաշխարհային պատմությանը գոնե միջին չափով տեղյակ մարդու մեջ առաջացնելով խղճահարություն հեղինակի եւ բաժանողի հանդեպ:
Հայ-ադրբեջանական սկանդալի վերաբերյալ ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ տալիս էր միայն լրատվություն, բնականաբար նրանք չէին գրում, որ իրենց շարքերում ցինիկներ կան, որոնք պարտվողի հոգեբանությամբ հարձակվում են, պոկում հարեւան պետության քարտեզը` հիմար երեխայի միամտությամբ հավատալով, թե դրանով հարցերը կլուծվեն: Գուցե ԱՊԱ-ի լրագրող Սուլեյման Ֆարզալիեւը նման վարմունքով ցանկանում էր աչքի ընկնել ու Բաքու վերադառնալ որպես հերոս: Չէ՞ որ պատմությունը գալիս է ապացուցելու, որ «սուլթան» Ալիեւը հերոսի կոչում է տալիս միայն տականքներին` Ռամիլ Սաֆարով ձեզ օրինակ:
Ադրբեջանական կողմի նախօրեի նման վայնասունը կապված է ոչ միայն այն փաստով, որ կատարվածի միակ մեղավորն իրենք են, այլեւ չէին սպասում, որ հայկական կողմը կկարողանա մեծ աղմուկ բարձրացնել:
Չէ՞ որ մինչ ընդհարումը նույն Ջաբբարօղլին էր հայկական պատվիրակությանը զգուշացնում, որ հայկական երկու-հոգանոց պատվիրակության դեմ կանգնած է ադրբեջանական 7-հոգանոց տղամարդկանց խումբը` կարծելով, թե հայ լրագրողները կվախենան փոքրամասնություն լինելուց եւ լուռ կլսեն իրենց բարբաջանքները:
Հայկական կողմը ցուցահանդեսին բոյկոտ էր հայտարարել հոկտեմբերի 28-ին: Այն հրապարակվել էր հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցներով: Այդ ժամանակ ադրբեջանական կողմը բոյկոտի վերաբերյալ վերլուծություններ չէր անում` հասկանալով, որ գրած յուրաքանչյուր տող իրենց դեմ է: Ադրբեջանական վայնասունը սկսվեց այն ժամանակ, երբ հայկական պատվիրակությունը Հայաստանում մամլո ասուլիս հրավիրեց` աշխարհին հայտարարելով անհերքելի ճշմարտությունը` զգուշացեք ադրբեջանցի լրագրողներից, նրանք խելագար են եւ վտանգավոր կյանքի համար:
Ինչ վերաբերում է հայկական կողմի կեցությանն ու «արտաքսմանը», ապա ստիպված ենք կրկին հիասթափեցնել ԱՊԱ-ի խմբագրին: Բոյկոտից հետո, երբ հայկական կողմը բաժանել էր թռուցիկները եւ փակել տաղավարը, իրանական կողմը մի քանի անգամ փորձեց հայ լրագրողներին համոզել` վերադառնալ տաղավար, սակայն «Ազգ» օրաթերթի եւ PanArmenian.Net-ի լրագրողները հայտարարեցին, որ կվերադառնան միայն այն ժամանակ, երբ «Տատիկ-Պապիկ» հուշարձանի լուսանկարը հայտնվի տաղավարի պատին:
Հոկտեմբերի 29-ի առավոտյան հայկական պատվիրակության անդամներին մոտեցավ կազմակերպիչներից մեկն ու հարցրեց. «Ի՞նչ որոշեցիք, դուք վերադառնո՞ւմ եք տաղավար, շարունակո՞ւմ եք աշխատել»: Հայկական կողմի պատասխանը բացասական էր: «Եթե ձեզ անհարմարություն ենք պատճառում, կարող ենք լքել նաեւ հյուրանոցը»:
«Եթե հրաժարվում եք մասնակցել, ստիպված եք դուրս գալ սենյակից», ասաց իրանցի կազմակերպիչը: Հայկական պատվիրակությունը իրանական կողմի նման վերաբերմունքը համարեց վերջին նախազգուշացում, ցուցահանդեսը ժամանակից շուտ չլքելու համար, սակայն ցուցաբերելով հաստատակամությունՙ նույն օրը վերադարձավ Երեւան:
Այս ամենը երբեւէ չէր հրապարակվի, եթե ադրբեջանական կողմը փրփուրներից չկախվեր եւ սեփական թուլությունը թաքցնելու համար տուրք չտար երեւակայությանը:
Կատարվածի առնչությամբ մեծ են նաեւ իրանական կողմի թերությունները: Իրանական կողմը պետք է ենթադրեր, որ ցուցահանդեսի ժամանակ կգրանցվեն բախումներ, հետեւաբար պետք է հոգար ցուցահանդեսին ներկա յուրաքանչյուր մասնակցի անվտանգությունը, իսկ հայկական պատվիրակության անդամների անվտանգությունը հոկտեմբերի 25-ին կասկածի տակ էր դրված:
Բացի այդ, հավասարակշռություն բղավող իրանական կողմը որեւէ կերպ հավասար հարթությունների մեջ չգնահատեց իրավիճակը: Իրանական կողմի ներկայությամբ ադրբեջանացին մտավ հայկական տաղավար եւ պոկեց քարտեզը: Նման պարագայում իրանական կողմը պարտավոր էր բաց հայտարարությամբ դատապարտել ադրբեջանական կողմի ոտնձգություններն ու զգուշացնել, որ կրկնության պարագայում ադրբեջանական տաղավարը կփակեն: Սակայն իրանական կողմը չգնաց քաղաքակիրթ այդ քայլին, տեղի տվեց ադրբեջանական սադրանքին եւ հանեց վահանակը` հայկական կողմին կարծես հայտարարելով, որ վերջինիս ներկայությունը ցուցահանդեսին նպատակահարմար չէ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment