Thursday, November 4, 2010

Նալբանդյան. Հայաստանը կարևորում է ԱՄԷ-ի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը

Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ-ի) արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին:
Նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄԷ-ի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը և հույս հայտնել, որ արտաքին առևտրի նախարարի պարբերական այցելությունները Հայաստան, այսօր մեկնարկած հայ-էմիրաթական ներակայցուցչական գործարար համաժողովը նոր թափ կհաղորդեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Է. Նալբանդյանն ասել է նաև, որ Երևանում ԱՄԵ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը լուրջ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Է. Նալբանդյանի խոսքով, Հայաստանը հատուկ կարևորում է բարձր տեխնոլոգիաների զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության և այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը և պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության, գործարար համաժողովի կազմակերպան հարցում ցուցաբերած աջակցության համար և փոխանցել է ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի ողջյուններն ու բարեմաղթանքները: Շ. Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները`ընդգծել է, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

Նշենք, որ հանդիպման ընթավքում քննարկվել են նաև հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարմանն առնչվող հարցեր:

No comments:

Post a Comment