Wednesday, November 3, 2010

Քննարկում` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները»

Aysor.am. 3-11-2010- Ս. թ. նոյեմբերի 3-ին ժամը 15:00-17:00 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշում են, որ մշակման մեջ իրենց ներդրումն են ունեցել մի շարք փորձագետներ թե´ Հայաստանից, թե´ Սփյուռքից:
Այստեղ փորձ է արվում ԱՄՆ-ի հայկական լոբբինգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակելու Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները:

No comments:

Post a Comment