Panorama.am. 1-11-2010- ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական «Վեստի.ազ» կայքին տված հարցազրույցում իր դիտարկումներն է արել ԼՂ խնդրի հանգուցալուծման հեռանկարների ու իր անձնական մոտեցումների վերաբերյալ:
Ժիրինովսկին փորձել է փարատել ադրբեջանցի լրագրողի այն կասկածները, թե ինքը համարվում է հայամետ գործիչ եւ ժամանակ առ ժամանակ պրոհայկական դիրքորոշումը սատարող մեկնաբանություններով է հանդես գալիս:
«Հնարավոր է, այդ կարծիքը ձեւավորվել է այն ժամանակ, երբ ես Բաղդատ էի թռչում, ու Թեհրանը չթույլատրեց իր օդային տարածքը տրամադրել, իսկ Բաքուն հրաժարվեց ընդունել մեր օդանավը, այդ ժամանակ Երեւանն ընդունեց մեզ, կամ, ասենք, այն հանգամանքը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը պարբերաբար հրավիրում է ինձ դեսպանատուն տարաբնույթ տոների կապակցությամբ, մինչդեռ Ադրբեջանի դեսպանը չի հրավիրել եւ ոչ մի անգամ»:
Խոսելով բուն հակամարտության մասին, Ժիրինովսկին ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ բարդ է եւ հիշեցնում է Կոսովոն: Սերբիայում դժգոհում են Կոսովոյի տարանջատման փաստից, սակայն Եվրամիության ստանդարտները սատարում են ազգային փոքրամասնություններին»: Ըստ նրա, եթե Աբխազիան ու Հարավային Օսեթիան նույնպես գտնվեին Եվրոպայում, ապա անպատճառ կճանաչվեին նրանց կողմից, իսկ այժմյան վիճակը կապված է միայն Ռուսաստանի հետ:
«Թուրքիան ուղղակիորեն հանդես է գալիս Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը, ստացվում է, հայկական դիրքորոշումն է պաշտպանում: Այդ դիմակայությունը կա», - ասել է Ժիրինովսկին, պատասխանելով ԼՂ խնդրում Ռուսատան-Թուրքիա հակադրությունների մասին հարցին:
Քաղաքական գործիչը չի բացառել ռուսական զորքերի օժանդակությունը հայկական կողմին ռազմական գործողությունների վերսկսման հավանականության դեպքում:
«Հավանաբար, դա կախված կլինի Հայաստանի իշխանություններից: Եթե նրանք օգնություն խնդրեն, ապա որոշակի գործողություններ, օրինակ խախաղության պարտադրելու գործողություններ, կլինեն», - ասել է Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավարը:

No comments:
Post a Comment