Monday, November 29, 2010

Թուրքիան շոկի մեջ է. Ալիեւը թիկունքից հարվածել է Թուրքիային

News.am. 29-11-2010- Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի մեջ հայտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի միջեւ 2010-ի փետրվարի 25-ին տեղի ունեցած հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական հասարակությունում:
Մասնավորապես, թուրքական մամուլում Ադրբեջանի նախագահի խոսքերը բնորոշում են, որպես թիկունքից հարված Թուրքիային։
Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերում ներկայացվում է, որ Ալիեւը, Բըրնսի հետ զրույցի ընթացքում նշել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե իրենք կսպասեն մինչեւ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից հետո կուսումնասիրեն եւ կմեկնաբանեն։ «Wikileaks-ի փաստաթղթերը վտանգավոր են եւ կասկածելի»,-ընդգծել է Էրդողանը:

No comments:

Post a Comment