Tert.am. 29-11-2010- Փորձելով ճշտել Հայաստանի պաշտոնական վերաբերմունքը Wikileaks կայքի վերջին գաղտնազերծումների և դրանցում մասնավորապես Հայաստանին առնչվող թեմաների վերաբերյալ՝ Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանից։«Ես ձեռնպահ կմնամ այլ երկրի ներքին, գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություն տալուց»,- ասաց Արզումանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող շուրջ 250 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնցում անդրադարձ կա նաև հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։
No comments:
Post a Comment