Wednesday, November 17, 2010

Լավ պայմաններ ստեղծելու դեպքում հայերը կվերադառնան հայրենիք. Տիգրան Քեոսայան

Tert.am. 17-11-2010- «Միավորման ցանակացած գաղափար լավ է այնպիսի մասնատված ազգի համար, ինչպիսին հայերն են»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը՝ խոսելով «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին։ Այս մասին Մոսկվայից հայտնում է Tert.am-ի թղթակիցը։
Ռեժիսորի կարծիքով, ողջ հարցը բացառապես վստահության, երաշխիքի, պարզության, հավաքված միջոցներն ու ջանքերը ճիշտ իրացնելն է։
«Պետք է այն ամենը, ինչը կծառայի Հայաստանի վերածննդի գաղափարին։ Եկեք անկեղծ լինենք, կոպիտ ասած, Հայաստանը դեռևս ամենևին էլ վերածնված չէ։ Ես Երևանը հիշում եմ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ, իսկ Հայաստանը՝ 4 մլն բնակչությամբ, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, այժմ ամեն ինչ այլ է,–ասել է Քեոսայանը՝ավելացնելով.- Ուրեմն պետք է պայմաններ ստեղծել աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ աշխատեն ոչ թե Ռուսաստանում, Ուկրաինայում, այլ հայրենիքում»։
Ռեժիսորը հայտարարել է նաև, որ լավ պայմաններ ստեղծվելու դեպքում մարդկանց մեծ մասը հայրենիք կվերադառնա։

No comments:

Post a Comment