Monday, November 1, 2010

Պայթյունից հետո Ստամբուլի կենտրոնից հանվել են ոստիկանական հերթապահ ավտոբուսները

News.am. 1-11-2010- Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից տեղի ունեցած պայթյունից հետո հանվել են հերթապահություն իրականացնող ոստիկանական ավտոբուսները։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ի պայթյունից հետո, որի հետեւանքով վիրավորվել էր 32 մարդ, Թաքսիմի հրապարակում հերթապահություն անող ոստիկանական ավտոբուսները գիշերով տեղափոխվել են։
Նշենք, որ Թաքսիմում ահաբեկիչ մահապարտը փորձել է մտնել ոստիկանական ավտոբուսներից մեկի մեջ, սակայն արգելքի հանդիպելով` դրսում է պայթեցրել իրեն: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 15 ոստիկան եւ 17 քաղաքացիական անձ:
PKK-ն հերքել է իր կապը հիշյալ պայթյունի հետ՝ նշելով իրենց առաջնորդներից մեկի հայտարարությունը, թե այսուհետ PKK-ն ձեռնպահ է մնալու քաղաքացիական անձանց վնասելուց:

No comments:

Post a Comment