News.am. 18-11-2010- ԱՄՆ-ը բավարար ջանքեր չի գործադրում ղարաբաղյան կարգավորման համար: ՆՄան հայտարարել է արել Լոս-Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը:«Մեզ անհանգստացնում է, որ ԱՄՆ-ը ջանքեր չի գործադրում, որ Հայաստանին առաջընթացի մղի ղարաբաղյան կարգավորման հարցում: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է եւ պետք է ավելին անի, որ ճնշում բանեցնի Հայաստանի վրա՝ այդկերպ օգնելով հակամարտության կարգավորմանը»,- ասել է Սուլեյմանովը Arizona Daily Wildcat թերթին տված հարցազրույցում:
No comments:
Post a Comment