News.am. 27-11-2010- Ինչպես հայտնի է, բանակում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո, որի արդյունքում չորս զոհ եւ չորս վիրավոր է եղել, ՊՆ ղեկավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի կատարվածի մեղքը բարդի վիրավոր զինծառայող Մանվել Հազրոյանի վրա. իբր վերջինս կրակել է իր ծառայակիցների վրա, ապա փորձել ինքնասպան լինել:ՊՆ ղեկավարությունը հայտարարել էր անգամ, թե իբր զինծառայողը խոստովանել է մեղքը: Թերթի տեղեկություններով, սակայն, ՊՆ ղեկավարությունը չի կարող այլեւս այս վարկածը զարգացնել, քանի որ անցկացված կրկնակի փորձաքննության արդյունքում Հազրոյանի մարմնից հայտնաբերվել են ոչ միայն իր, այլ նաեւ ուրիշին պատկանող զենքի փամփուշտներ, ինչը նշանակում է, որ Հազրոյանին կրակել է ուրիշը:
No comments:
Post a Comment