«ԱԶԳ, 03-11-2010 - Իր պաշտոնակալությունից ի վեր ՀՀ սփյուռքի նախարար, գործունյա Հրանուշ Հակոբյանը ձեռնարկել է մի նախագիծ, որի նպատակն է սփյուռքահայերին եւ մանավանդ երիտասարդներին վերադարձնել «երկիր»: Նախագիծը կոչվում է «Արի տուն»:
Գաղափարը գովելի է եւ կարող է գործել, ինչպես Իսրայելում, որը նպաստավոր պայմանների դեպքում այդ ասպարեզում վարում է շատ արդյունավետ եւ լավ մշակված քաղաքականություն:
Հայաստանում հաստատվելու համար երիտասարդը այնտեղ պետք է գտնի գոնե նվազագույն հարմարություններ, որոնց ինքը վարժված է ծննդավայր երկրում (Ֆրանսիա, Ամերիկա, Լիբանան եւ այլն): Համեստ, բայց հարմարավետ կացարանը սկզբի համար նվազագույն պայմանն է: Հարկավոր է աշխատանք կամ փոքր ձեռնարկություն հիմնելու հնարավորությունՙ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը ժողովրդավարությունն է: Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանը լքեցին տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվումՙ «ուղեղներ», որոնց պակասն այսօր սրությամբ զգացվում է. նրանք անհրաժեշտ են երկրի ղեկավար ընտրախավի հիմքը գոյացնելու համար:
90-ականների սկզբի արտագաղթը կարող էր բացատրվել 1988-ի ահավոր երկրաշարժի հետեւանքներով, Լեռնային Ղարաբաղի պատերազմով (Բոսնիայի պատերազմից մահաբեր), շուկայական տնտեսության կտրուկ հաստատմամբ 70 տարվա կոմունիզմից հետո, որը, չնայած բռնապետական եւ ամբողջատիրական համակարգին, ժողովրդին որոշակի ապահովություն էր տալիս զբաղվածության, առողջապահության եւ կրթության ոլորտներում: Բայց ինչո՞վ բացատրենք այն փաստը, որ այժմՙ անկախացումից 19 տարի անց, հայաստանցիների մոտ 40 տոկոսը (ըստ Գելապի վերջին հարցման) ուզում է ամեն գնով մեկնել երկրից (Վրաստանում այդ ցուցանիշը 14 տոկոս է, Ադրբեջանումՙ 12 տոկոս): Ավելին, երբ մենք փողոցում հարցուփորձ ենք անում մարդկանց (առեւտրականներ, տաքսու վարորդներ, ուսուցչուհիներ...), նրանք ժպտալով ասում են, որ իրականում տոկոսն անհամեմատ բարձր է: Ինչպե՞ս չարձագանքես, երբ ավելի ու ավելի շատ մարդիկ են ասում, որ «հայերը լավ են ապրում ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից»: Մարդու կոկորդը սեղմվում է այն խոսքերից, որ «վրացիները օրըստօրե կառուցում են իրենց երկիրը, իսկ հայերը քանդում են իրենցը»:
Ուրեմն ինչ-որ բան կարգին չէ: Սփյուռքի քաղաքական կազմակերպություններում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունում, մարդասիրական, մշակութային եւ այլ ընկերակցություններում հավաստումը նույնն է, ախտորոշումըՙ գրեթե միահամուռ: Մատնանշվող թիվ 1 թշնամին կաշառակերությունն է պետության տարբեր ոլորտներում եւ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ մենաշնորհների կարկանդակը կիսող օլիգարխիան, որն իրեն ապահով զգալովՙ չի էլ թաքնվում անզոր (եթե չասենքՙ կաշառասուն) արդարադատությունից:
Հետեւաբար, հրատապ անհրաժեշտություն է մեկ ուրիշ, օրինակՙ «Մնա տանը» նախագծի կիրառումը, որպեսզի կանգնեցվի արտագաղթը, եւ հետո միայն մտածել սփյուռքահայերին Մայր հայրենիք բերելու մասին: Ներկա իրավիճակում մարդկանց Հայաստանում հաստատվելու կոչ անելն անիմաստ է եւ նույնիսկ անարդյունավետ: Քանզի կոչին արձագանքողները արագորեն կհիասթափվեն առօրյա կյանքի այս վատթարացումից, ազատ առեւտուրն իբր պաշտպանող օրենքների կիրառման անհնարինությունից, կգիտակցեն, որ արդարադատությունը երկդիմի է այս երկրում, որտեղ պատգամավորների մեծ մասը ընտրվում է սոսկ խորհրդարանական անձեռնմխելիություն ունենալու եւ սեփական «բիզնեսը» շարունակելու համար: Ուստի «Արի տուն» նախագծի «Նոր նախագնացները» կվերադառնային իրենց ծննդավայր երկրներ ու հակաքարոզչություն կանեին իրենց հիասթափությանը համապատասխան:
Ի՞նչ անել: «Հայաստանի նկարագրին չվնասելու» համար ոչինչ չասել եւ որոշ իմաստով հանցակի՞ց լինել: Թե՞ ասել այցելությունների ժամանակ մեր տեսած եւ մարդկանցից լսած ճշմարտությունը: Մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը եւ չէին ուզենա այն լքել: Ցավոք, նրանք այսօր այնպիսի աղետյալ վիճակում են, որ միայն Աստծո վրա են հույս դնում ապրելու (կամ գոյատեւելու) համար:
Անշուշտ, «Մնա տանը» նախագիծը պետք է ձեռնարկի ոչ թե միայն սփյուռքի նախարարը, այլ ՀՀ նախագահը, ինչպես նաեւ կառավարությունը եւ անկաշառ քաղաքական գործիչները, «մաքուր ձեռքեր» գործողությամբ վերջապես արմատախիլ անելով այդ քաղցկեղը, որը քայքայում է մեր գեղեցիկ հայրենիքը եւ տանջամահ անում նրա քաղաքացիներին: «Արտաքին թշնամիներ» փնտրելու փոխարեն սկսենք ոչնչացնել «ներքին թշնամիներին»:
ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Չոբանյան հաստատության նախագահ, Փարիզ

No comments:
Post a Comment