«Լրագիր» 3-11-2010- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 2-ին Վանաձորում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե «այսպես շարունակելու դեպքում իշխանությունները Լեռնային Ղարաբաղը կհանձնեն»:«Մեր ազգն էլ, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ թավագլոր գնում են դեպի կործանում: Մեր խնդիրն է դա կանխել, ուրիշ խնդիր չունենք», ասել է ընդդիմության առաջնորդը. «Մենք ամեն ինչ անում ենք: Խնդրեմ, եթե կան մարդիկ, որոնք ուզում են օգնել, ավելի ուժեղացնել` թող գան, օգնեն: Մենք միայն շնորհակալ կլինենք»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկման հետ, որ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թիվը նվազել է, բայց պարզաբանել. «Թող նվազի: Ես վստահ եմ` մեր խնդիրն է պահել այս ջահը, պահել ակտիվը, որը չի կոտրվում, չի նվազում: Աշխարհում, ընդհանրապես, զանգվածները քաղաքականությանը մասնակցում են ընտրությունից ընտրություն: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հրաշք է: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, որ ընտրությունից 2-2,5 տարի հետո ժողովուրդը, այո, թեկուզ նվազած` էլի գա իր պահանջներին տեր կանգնի»:
Հայաստանի առաջին նախագահը վստահեցրել է, որ անհրաժեշտության պահին համակիրների բանակը կգա եւ շատ ավելի մեծ կլինի, քան 2008 թվականին:

No comments:
Post a Comment