Thursday, November 18, 2010

Թուրքիայի նախագահը կմասնակցի ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովին

Aysor.am. 18-11-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, արտգործնախարար Դավութօղլուն և պաշտպանության նախարար Վեժդի Գենուլը կմասնակցեն Լիսաբոնում նոյեմբերի 19-20 կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ըստ «Թրենդի», ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածաց հաղորդագրության մեջ: Համաձայն հայտարարության` օրակարգում կլինեն դաշինքի առաջնային խնդիրները և դրանց հետ կապված որոշումները:
«Նախատեսվում է, որ Լիսաբոնի գագաթաժողովը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ, որը կսահմանի դաշինքի գործողությունների ծրագիրը հաջորդ 10-15 տարիների համար», - ըստ TRT-ի` ասված է հայտարարության մեջ:
ԱԳ նախարարությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գագաթաժողովի օրակարգում կքննարկվոն ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ և Աֆղանստանի խնդիրը:

Ըստ աղբյուրի`Լիսաբոնի գագաթաժողովը տեղի կունենա երկու աշխատանքային հանդիպումների ձևաչափով: Կլինի նաև աշխատանքային ընթրիք:

No comments:

Post a Comment