Report.am. 30-10-2010- “Թուրքիայի կողմից Վրաստանին տրամադրվող ռազմական օգնության ծավալը գերազանցում է 55 մլն դոլարը. ընդհանուր ֆինանսական գրանտներ, ռազմատեխնիկական միջոցներ…”,- “Արմատ” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քաղաքական հետազոտությունների փորձագետ Վլադիմիր Իվանովը: Նրա հավաստիացմամբ Թուրքիայի կողմից նման մեծ ծավալի օգնությունը պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներով: Թուրքիան ձգտում է ցանկացած հնարավոր միջոցներով ուժեղացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը, եւ որքան հնարավոր է` Վրաստանում շատ բնագավառներ թուրքացնել:
“Թուրքիան իր ռազմական օգնությամբ փորձում է թուրքամետ վրացական սպայակույտ ձեւավորել”,- ավելացրեց փորձագետը:
No comments:
Post a Comment