News.am. 29-11-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիա մեկնելուց առաջ անդրադարձել է Wikileaks-ի հրապարակած գաղտնի 250 հազար փաստաթղթերին։Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե իրենք սպասում են, որ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից հետո հանդես կգան մեկնաբանությամբ։ «Թող հրապարակեն լրիվ փաստաթղթերը եւ հետո կուսումնասիրենք, կտեսնենք, թե դրանք որքանով են լուրջ, քանի որ Wikileaks-ի լրջությունը անհանգստացնող եւ կասկածելի»,-շեշտել է Էրդողանը։
Նշենք, որ Wikileaks-ի հրապարակած դեռեւս 250 հազար գաղտնի փաստաթղթերում առկա են նյութեր՝ կապված Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների, Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերի, Ալիեւի՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարության հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների եւ այլ սենսացիոն փաստերի վերաբերյալ։

No comments:
Post a Comment