Monday, November 29, 2010

Էրդողանն անվստահելի տարր է, ով Թուրքիան հռչակելու է իսլամական պետություն. WikiLeaks

Tert.am. 29-11-2010- Wikileaks-ի կողմից երեկ գիշեր հրապարակված ԱՄՆ–ի պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերում տեղ է գտել նաև ինֆորմացիա, որը վկայում է ամերիկյան դիվանագետների՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին։
Արևմտյան լրատվամիջոցների հրապարակած փաստաթղթերում նշվում է, որ ամերիկացի դիվանագետներն ընդհանուր հաշվով չեն վստահում Թայիփ Էրդողանին և Ահմեթ Դավութօղլուն։ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների կարծիքով՝ Թուրքիայի վարչապետը «հատուկ ծրագիր ունի», ըստ որի՝ Թուրքիան տանում է իսլամական պետություն դարձնելու ճանապարհով։
Հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ամենից ակտիվ հեռագրային կապը պահպանել է Անկարայի, Բաղդադի, Ամմանի, Քուվեյթի և Տոկիոյի իր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

No comments:

Post a Comment