Saturday, December 25, 2010

Թոմաս դե Վաալին զարմացրել է Ալիևի անտարբերությունը

Panorama.am. 24-12-2010- Հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, «The National interest» ամսագրում, վերլուծելով «WikiLeaks» սկանդալային կայքի բացահայտումները Ադրբեջանի վերաբերյալ, մասնավորապես գրում է. «Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական իշխող էլիտան ապրում է աննկարագրելիորեն ցոփ ու շվայտ կյանքով և կառավարում է երկրի տնտեսական սեկտորի զգալի հատվածը, դժվար թե որևէ մեկի համար անակնկալ լինեին, բայց կան որոշ մանրամասներ, որոնք, իսկապես անսպասելի էին»:
Իրեն հայտնի աղբյուրից վերլուծաբանը տեղեկացել է, որ Իլհամ Ալիևին ամենևին էլ չի տխրեցրել այն փաստը, որ իրեն համեմատել են տաքարյուն Սանի Կարլեոնեի հետ, որն իր հոր` դոն Հեյդարի կայսրությունում ամենաթողություն է վայելում: «Նա պետք է, որ վատ զգար իրեն Ադրբեջանի ամենաազդեցիկ նախարարներից մեկի Քեմալադին Հեյդարովի կենսակերպի մանրամասների բացահայտումից և իր տիկնոջ` Մեհրիբան Ալիևայի մասին շրջանառվող լուրերից»,-նշում է Թոմաս դե Վաալը:

No comments:

Post a Comment