Ի վերջո, հայությունը պետք է սովորի ու յուրացնի իր ազգային պետական շահերին և իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ամբողջությամբ կարդալու, սերտելու, ուսումնասիրելու արվեստն ու հմտությունը: Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինտիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, ԵՄ շատ երկրներ ուղղակի չեն ցանկանում Թուրքիային տեսնել իրենց շարքերում: «Դրա համար նրանք ունենք բազմաթիվ հրաշալի առիթներ», - հայտարարել է փորձագետը, այդ թվում նշելով հայոց ցեղասպանության, քրդական, ինչպես նաեւ Կիպրոսի հետ կապված խնդիրները (1):
Սակայն, ռուս փորձագետը սխալվում է: Եվրոմիության անդամակցության հարցով Թուրքիային վերաբերող բանաձևերում Հայկական հարցի հետ կապված խնդիրները, այդ թվում` Հայոց ցեղասպանության, չի բարձրացվում և դրա պատճառները երկուսն են. «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Եվրոպական պառլամենտի 1987թ. Հունիսի 18-ին ընդունած Բանաձևը և Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները ստորագրված Ցյուրիխում` 2009թ. Հոկտեմբերի 10-ին: Այս երկու փաստաթղթերը Եվրոմիության համար Հայկական հարցը արգելափակելու հարմարավետ պատրվակներ են:
Առաջին փաստաթուղթը` Եվրոպական պառլամենտի Բանաձևը, Հայկական հարցի քաղաքական լուծումը հանգեցրել է Օսմանյան կայսրությունում կամ Թուրքիայում հայ ազգային փոքրամասնության խնդրին, երկրորդը` Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, Հայկական հարցի լուծման համար նախատեսում է պատմաբանների հանձնաժողովի քննարկումներ և դրանից հետո միայն, հավանաբար նախօրոք պատրաստած, ինչ-ինչ անորոշ ձևակերպումներ: Երկու փաստաթղթերում էլ խոսք չի գնում Հայկական հարցը ուղղակի բացառելուն, ինչի իրավունքը, իրենք էլ քաջ գիտակցում են, որ չունեն: Ընտրված է բավական խորամանկ տարբերակ, Հայկական հարցը շրջանցելու և դրա միջոցով արգելափակելու տարբերակ:
Քննենք փաստաթղթերը:
ա) Եվրոպական պառլամենտի 1987 թ. Հունիսի 18-ի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևի նախաբանի Բ. կետում գրված է, որ Եվրոպական պառլամենտը`
«Բ. Համոզված լինելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի պատմության ճանաչումն իսկ ենթադրում Է նրա ինքնության ճանաչումը որպես Էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական փոքրամասնություն» (2).
Բանաձևի 1-ն հոդվածում նշված է, որ Եվրոպական պառլամենտը`
«1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի և հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական և մշակութային այլազանությամբ»:
Այսպիսով հաստատվում է այն վարկածը, որ Եվրոմիությունը հավատարիմ է Հայկական հարցը արգելափակելու, հայությանը որպես ազգային փոքրամասնություն ներկայացնելու իր քաղաքական գործելակերպին: Դա չափազանց վտանգավոր շեշտադրում է, որին հայությունը պարտավոր է ավելի լուրջ վերաբերվել, որովհետև դրա մեջ առկա է Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու, Հայաստանը հայերից դատարկելու հանցագործ ծրագրերը: Այլ կերպ չես կոչի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը` ցեղասպանությունը, մոռացության մատնելու, հանցագործին պատժելու փոխարեն` հանցագործության հետևանքում թալանած ու հափշտակած գողունը վայելել թույլատրելու, նույնն է թե` նոր հանցագործության քաջալերելու, թուրքերին ու քրդերին նոր ցեղասպանության դրդելու եվրոքաղաքական նկրտումները:
բ) Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները պահպանելով Եվրոպական պառլամենտի Բանաձևի ոգին` առաջ են շարժվում, մասնավորապես, Արձանագրությունների 2-րդ հոդվածում արդեն նշվում է Հայկական հարցի հիմնախնդիրները պատմաբաններին հանձնելու մասին.
(կողմերը…)
«2. համաձայնեցին նաև`
երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,
իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրություն` առկա խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար» (3):
Նշվում է նաև, որ`
«Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին» (4):
Թե ինչ հանձնառության ու որակի փորձագետներ են լինելու դրանք, պարզ է Եվրոպական պառլամենտի Բանաձևի դրույթներից, դրանցում արտահայտված քաղաքական մտքերի ձևակերպումներից:
Արձանագրություններում բացահայտված է նաև դրանց նպատակը, այսինքն` Հայկական հարցը արգելափակելու, շրջանցելու խնդիրը և առկա է իրողությունները որպես անշրջելի իրականություններ ներկայացնելու հակաիրավական ու հանցագործ թեզը.
«hաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող` միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը» (5):
Որ առաջին փաստաթղթի` «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևի, հեղինակը Եվրոպական պառլամենտն է պարզ է իր իսկ ստորագրությունից, երկրորդ փաստաթղթի` Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հեղինակը պարզվում է Նոր Եվրոպան է` նոր կազմավորված Եվրոմիությունը: Սակայն, ավելի ճիշտ կլինի ասել` Եվրոպայի Միացյալ Նահանգները, ինչը պետք չէ շփոթել ՄԱԿ-ի հետ: Սա մի նոր տիպի գերտերություն - ոստիկանապետություն է, որն աշխարհում փոխարինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ Եվրոպական ոստիկանական ուժերը` ՆԱՏՕ-ին և ԱՄՆ զինված ուժերին: Չէ որ հետևելով իրադարձություններին, այդ թվում և Wikiliksi հրապարակումներն, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի պերեստրոյկան սկսված է: Ինչևէ, վերադառնանք Արձանագրություններին.
(Հայաստանն ու Թուրքիան)
«վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները» (6):
Մենք հավատում ենք, որ շատ հաճախ ավելի կարևոր են ուշադիր ընթերցումները, քան մեկնաբանությունները, ուստի գտնում ենք, որ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Ի վերջո, հայությունը պետք է սովորի ու յուրացնի իր ազգային պետական շահերին և իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ամբողջությամբ կարդալու, սերտելու, ուսումնասիրելու արվեստն ու հմտությունը:
Հաստատենք նաև, որ ըստ էության երկու փաստաթղթերն էլ լուրջ խնդիրներ ունեն իրավունքի հետ, այդ թվում` ոչ միայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» (1948թ.) կամ «Պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» (1968թ.) Կոնվենցիաների, այլև Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (1948թ.) սկզբունքների ու դրույթների տեսակետից:
գ) Հնարավոր է 1923թ. Հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագրի Թուրքիայում ապրող փոքրամասնություններին վերաբերող դրույթները իբրև ոգևորության աղբյուր և ուղղորդում են ծառայել Եվրոմիության պաշտոնյաների համար
Բանն այն է, որ Լոզանի պայմանագիրը, ուժի մեջ թողնելով հանդերձ Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները, այս դեպքում քննության է առել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների հարցերը` դրանց մեջ ընդգրկելով նաև հայերին:
Արա Պապյանը գրում է.
«Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն երկու առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնությունների վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն» (7):
Այն, որ հիմնարար օրենքի ուժ ունեցող հոդվածները նույնպես չեն գործել Թուրքիայի Հանրապետությունում այլ խնդիր է, անշուշտ, ոչ պակաս կարևոր: Սակայն դիտարկումից պարզ է դառնում, թե ԵՄ-ն ինչ ուղղությամբ է կարգավորում աշխատանքները Թուրքիայի հետ կապված հարցերում, ներառյալ Հայկական խնդիրներում: Լավագույն դեպքում ԵՄ-ն կհանգի Թուրքիայիում ապրող ազգային փոքրամասնությունների ինչ-ինչ իրավունքների հաստատմանը այդ խնդրահարույց երկրում:
Զուգահեռ, տարիներ շարունակ փորձ է արվել աննկատ թողնել մեկ այլ ակնառու իրողություն.
«Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը» (8):
Այսինքն, հիմնովին կեղծ են այն պնդումները, թե Լոզանի պայմանագիրը փոխարինելու եկել Սևրի պայմանագիրը, և որ Լոզանի պայմանագիրը ի չիք է դարձրել Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները: Քաղաքական խարդավանքների ու խաղերի ոլորտից սկիզբ առնող այս կեղծիքը կիրառվել է մինչև այսօր և ինչպես տեսանք կիրառություն է գտել ինչպես Եվրոպական պառլամենտի Բանաձևում, այնպես էլ Հայաստան-Թուրքիա Արձանագրություներում իբրև Հայկական հարցի քաղաքական լուծման տարբերակ:
Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե ինչ ծրագրեր են դնում և փորձում իրականացնել ներկայի քաղաքական խաղացողները, հայության ուղին իրավունքների վերատիրացաման իրավական ճանապարհով ընթանալն է`
-անվերապահորեն առաջնորդվելով Հայաստանի Անկախության Հռչակագրի դրույթներով և սկզբունքներով,
-տեր կանգնելով ինչպես Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման իրավական գործընթացին, այնպես էլ հայության ոտնահարված բոլոր իրավունքների վերականգնման ու հատուցման պահանջներին:
Ծանոթագրություն
1. Տես, «Քրդերը Թուրքիային չեն թողնում Եվրամիություն», News.am,, 11.12.2010թ.:
2. Տես, «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Եվրոպական պառլամենտի Բանաձևը, 18 հունիսի, 1987թ.: «Ուխտ Արարատի», թիվ 1/19, 2010թ., էջ 10-11: Տես, http://oukhtararati.com/amsagrer
3. Տես, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին Արձանագրություն
4. Նույն տեղում:
5. Տես, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն
6. Նույն տեղում:
7. Տես, Արա Պապյան, «Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները»: Առաջին անգամ տպագրվել է France-Armenie ամսագրում, № 300, 16-31 հուլիսի, 2007թ., էջ 19-21:
8. Նույն տեղում:
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
24.12.2010թ.

No comments:
Post a Comment