News.am. 23-12-2010- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք գոհ են, որ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ չմտցվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութղօլուն Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, թե ԱՄՆ Կոնգրեսում հաղթեց առողջ դատողությունը եւ Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին հարված հասցնող բանաձեւը չընդգրկվեց օրակարգում։
«Արդեն ընտրվել է երկխոսության ճանապարհը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները փորձում էին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որը սխալ քայլ էր»,-նշել է Դավութօղլուն՝ հույս հայտնելով, թե հայկական բանաձեւը այլեւս չի հայտնվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը գնաց արձակուրդ՝ օրակարգում այդպես էլ չընդգրկելով այս տարվա մարտին ընդունված հայկական թիվ 252 բանաձեւը:

No comments:
Post a Comment