Saturday, December 25, 2010

Եվրոպայի Խորհուրդը պաշտպանել է Էռնեստ Վարդանյանին

News.am. 24-12-2010- Եվրոպայի Խորհուրդը հայտարարություն է տարածել հայազգի մոլդավացի լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալության եւ խիստ դատավճռի կապակցությամբ:
ԵԽ-ն լուրջ անհանգստություն է հայտնել Վարդանյանի ճակատագրի կապակցությամբ, հայտարարել է գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուքիքիոն:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մերձդնեստրի հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը Մոլդովայի օգտին լրտեսություն անելու համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` առանց ունեցվածքի բռնագրավման: Վարդանյանը պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
Դատավճիռը դեկտեմբերի 16-ին կայացրել է Մերձդնեստրի Գերագույն դատարանը: Վարդանյանին ձերբակալել էին ապրիլի 7-ին «պետական դավաճանության» մեղադրանքով:

No comments:

Post a Comment