Diplomat.am. 23-12-2010- «Ինչպես գիտեք, Աստանայում ԵԱՀԿ-ի ոչ վաղուցվա գագաթնաժողովում 3+2 ձևաչափում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ նշված է, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Առաջին հերթին, բանակցությունները պետք է շարունակել ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան հայտարարության, ինչպես նաև Ակվիլում և Մուսկոկում ընդունված հայտարարությունների հիման վրա»,-ANS գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ Բացի դրանից, նրա խոսքերով՝ կողմերի միջև շարունակվում են ինչպես նախագահների, այնպես էլ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներ։
«Շարունակում ենք աշխատել մադրիդյան նորացված փաստաթղթերի վրա։ Մադրիդյան սկզբունքները առաջին անգամ համանախագահներին ներկայացվել են 2007 թ., իսկ 2009 թ. նախապատրաստվել է մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը։ Ցանկանում ենք հաջորդ տարվաընթացքում, հնարավորության սահմաններում հասնել ինչ որ համաձայնության։ Համանախագահները 14 սկզբունքներից ներկայացրել են 6-ը։ Հայտնում ենք, որ ադրբեջանական կողմը սկզբունքայնորեն ընդունել է մադրիդյան սկզբունքները։ Հայկական կողմը չի ընդունում որոշ պահեր։ Ցանկանում ենք վերացնել այդ խնդիրը և սկսել աշխատանքները՝ խաղաղ պայմանագրի շուրջ»,- նշել է Է. Մամեդյարովը։
Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ Հայաստանի ղեկավարությունը առաջին հերթին պետք է հասկանա, որ ներկայումս ստատուս-քվոն պահապանել անհնարին է։ «Ոչ ոք դրա համար հնարավորություն չի տա։ Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հարցում շուտուփույթ առաջխաղացում։ Առաջխաղացումն էլ կայանում է՝ Ադրբեջանի տարածքներից Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրս բերման մեջ։ Դա հասկանում են բոլոր համաշխարհային ուժերը»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։
No comments:
Post a Comment