News.am. 23-12-2010- Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի մի շարք երկրներ ներառող Տնետեսական համագործակցության միության նոր նախագահ է ընտրվել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Այս մասին հայտարարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով մինչ այս ղեկավարում էր հիշյալ կառույցը։Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական Չրաղան պալատում Աբդուլլահ Գյուլը դիմավորել է Տնտետեսական համագործակցության միության անդամ երկրների ղեկավարներին։
Թուրքիայում տեղի ունեցած համաժողովին մասնակցել են Աֆղանստանի նախագահը եւ ԱԳ նախարարը, Ադրբեջանի նախագահը եւ ԱԳ նախարարը, Իրանի նախագահը եւ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, Ղազախստանի վարչապետը, Ղրղըզստանի նախագահը, Պակիստանի նախագահը, Տաջիկստանի նախագահը, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները՝ ավելի ցածր մակարդակով:
No comments:
Post a Comment