Diplomat.am. 28-1-2011- Հայկական ժամանակը գրում է, թե նախագահական նստավայրում համառ լռություն էին պահպանում ՉԻ-ում հրապարակված այն լուրի կապակցությամբ, թե Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը շտապ մեկնել է ԱՄՆ, քանի որ տեղի իրավապահները ձեռբակալել են «Գլենդել Հիլզի» ընկերության տնօրենին` Արմենակ անունով, և ընկերության մի քանի աշխատակիցների: Լոս Անջելոսում գործող AMGA Հայկական հեռուստալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը ՀԺ-ին փոխանցել է. «Խոսակցություն կար», որ Գլենդել Հիլզի հետևում կանգնած է Սաշիկ Սարգսյանը, բայց նույն ձևի խոսակցություն կար , որ դրա հետևում կանգնած է դաշնակցական Վահան Հովհաննիսյանը:
Ի դեպ, նա նշել է նաև , որ Սփյուռքում շատ վատ են ընդունել Հրանուշ Հակոբյանի այսօր մեկնարկող ամերիկյան այց. «Մենք չենք հասկանում , թե ինչ է նշանակում Սփյուռքի նախարարություն, ինչ է Սփյուքի նախարարությունը միայն Լոսանջելեսի համար է , որովհետև այստեղից իրենք հնարավորություն ունեն փող տեղափոխելու Հայաստան»,- սա էՍփյուռքի նախարարության գործունեությունը,- ասել է Հովսեփյանը:
No comments:
Post a Comment