Saturday, January 29, 2011

Nabucco նախագիծը «ձգել» են եւս երկու տարով

News.am. 28-1-2011- Nabucco նախագիծը, որը ենթադրում է էներգակիրների առաքում Կասպյան տարածաշրջանից Եվրոպա, պետք է ապահովի եվրոպական գազային պահանջմունքների 5 տոկոսը:
Այդ մասին Ֆինլանդիայում այդ երկրի արտգործնախարար Պավո Մաատիի հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Նա նկատել է, որ նախագիծը մեծ կարեւորություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: «Կարծում եմ՝ նախագիծը կարող է մեկնարկել արդեն 2017թ.»,- ասել է թուրք նախարարը:
Նկատենք, որ Nabucco գազատարի միջոցով նախատեսվում է գազն Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից հասցնել Եվրամիության երկրներ: Առաջին առաքումները նախատեսված էին 2015-ին, սակայն այժմ հետաձգվում է եւս երկու տարով:

No comments:

Post a Comment