Saturday, January 29, 2011

Ադրբեջանն Իրանի պետականության դեմ հերթական քայլերն է ձեռնարկում

News.am. 28-1-2011- Մոտ օրերս Ադրբեջանն Իրանի պետականության դեմ հերթական քայլը կձեռնարկի։ Այսօր՝ հունվարի 28-ին ողջ օրվա ընթացքում, Բաքվի մի շարք լրատվամիջոցներ լայնորեն գովազդում էին այդ ակցիան։
Խոսքն, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման 4-րդ համագումարի մասին է, որը կողմ է ադրբեջանցիներով բնակեցված իրանական նահանգների՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմից դուրս բերելուն եւ դրանք ներկայիս Ադրբեջանին միացնելուն։
Սակայն ադրբեջանցի սադրիչների ուժը հերիքում է միայն ինտերնետում «համագումար» անցկացնելուն։

No comments:

Post a Comment