Friday, January 28, 2011

Հայաստանը պատրաստվում է չիպերով անձնագրերի ներդրմանը

News.am. 28-1-2011- Այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանում ներկայումս գործածվող անձնագրերին զուգահեռ կիրառության մեջ կմտնեն նաեւ կենսաչափական տվյալներ պարունակող կամ չիպ պարունակող անձնագրերը։ Նոր տիպի անձնագրերում կլինեն ներկայիս անձնագրերի բոլոր տվյալները, ինչպես նաեւ՝ երկու ձեռքի ցուցամատերի մատնահետքերի տվյալները:
Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցույթը անցկացվեց հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ: Մրցույթին մասնակցում էին արտերկրյա 8 ընկերություններ։
Մրցույթը կազմակերպվել է 2 ձեւաչափով. առաջին ձեւաչափով հաղթող է ճանաչվել լեհական Polska Wytwornia papierov Wartosciowych S. A., իսկ երկրորդ ձեւաչափով՝ ֆրանսիական Oberthur կազմակերպությունը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով`թե որ ընկերությունը կզբաղվի նոր տեսակի անձնագրերի ներդրման աշխատանքներով՝ առաջիկայում կորոշի կառավարությունը:
Իսկ թե որքան կարժենան նոր տեսակի անձնագրերը, ըստ Ն. Մուրադխանյանի, դեռեւս հայտնի չէ: Այս կորոշվի կոնկրետ ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո միայն:

No comments:

Post a Comment