Friday, January 28, 2011

Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Թուրքիայի հայերին հուզող խնդիրները

Tert.am. 27-1-2011- Այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ՀՀ Մշտական ներկայացուցչություն է այցելել Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանգամանալից զրույց է ունեցել ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ: Քննարկվել են Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներ, ընդգծվել Հայաստանի մշտական ներկայացուցչության համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը:
Միքայել Վարդանյանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները և ձեռքբերումները:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Միքայել Վարդանյանը պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել հանդիպումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

No comments:

Post a Comment