«Լրագիր» 29-1-2011- ԼՂՀ խորհրդարանն, ինչպես հայտնի է, հրաժարվել է նույնիսկ քննարկել հասարակայնության առաջարկած Հռչակագիրը` Ղարաբաղի ազատ զարգացման եւ իրավունքների մասին: Դա համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել:Հիշեցնենք, որ ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը մշակել է Հռչակագրի տեքստը անկախ փորձագետների մասնակցությամբ: Խորհրդարանը, մեկ ամիս պահելով տեքստը, հայտարարեց, թե “ԼՂՀ Սահմանադրության համաձայն` Ազգային Ժողովն իրավասու է ընդունել որոշումներ, ուղերձներ և հայտարարություններ բացառապես իր օրենսդրական գործունեության և սեփական աշխատանքը կազմակերպելու շրջանակներում: Ինչպես նշվում է նամակի մեջ, Հռչակագրի առաջարկված նախագիծը չի կարող դառնալ ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա”:
Մենք կփորձենք խորհրդարանականներին համոզել Հռչակագրի քննարկման անհրաժեշտության եւ նպատակահարմարության մեջ: Մենք պետք է ինքներս մեզ եւ աշխարհին ապացուցենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ խորհրդարանը չի մերժում հասարակական նախաձեռնությունները, այլ արտահայտում է դրանք,- lragir.am-ին ասել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նա նշել է, որ Հռչակագրի ընդունումը ԼՂՀ համար կարող է դառնալ սեփական սուբյեկտությունը վերականգնելու առաջին քայլը, իսկ դա կարեւոր դեր կունենար այն հարցում, որ ԼՂՀ քաղաքացիները եւ նրանց ներկայացուցիչները լիարժեք մասնակցեն այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի ապագային ու ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:
Տարբեր կայքերում մեկնաբանություններ հայտնվեցին, որոնցում մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով է առաջնորդվել ԼՂՀ խորհրդարանը, որը պայքարում է անկախության ճանաչման համար, բայց հրաժարվում է հռչակել սեփական իրավունքները:
«Մենք բոլորս միշտ ձգտում ենք պատճառներ գտնել, եթե նույնիսկ դրանք չկան, որպեսզի արդարացնենք ինչ որ մեկին… Թեեւ, գուցե եւ պատճառներ կան: Սակայն, ուշադիր կարդալով նախագիծը, հասկանում ես, որ այն միայն մեր ժողովրդի օգտին է, այդ նախագծից որեւէ վնաս չկա», գրում է բլոգեր Մարենան: «Ես նույնպես փորձում եմ պատճառ գտնել, որպեսզի դիմացինի համար անհարմար չլինի, թեեւ նա է մեղավոր», հետեւել է պատասխանը:
«Հռչակագիրն այն քիչ փաստաթղթերից է, որ ստեղծվել է թե քաղաքացիական հատվածի, թե պաշտոնական կառույցների կողմից, որը քաղաքականապես ու իրավաբանորեն կոռեկտ է, համապատասխանում է ժամանակի մարտահրավերներին եւ արտահայտում է Խորհրդի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման վերջին միտումների կապակցությամբ», գրում է Պավլովիչը:
«Հետաքրքիր է, արդյոք խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հանդես կգա ստեղծված իրավիճակի պարզաբանումներով: Հռչակագիրը փոխանցվել է նրա անունով, սակայն նա մեկ շաբաթ առաջ լրիվ այլ բան էր ասում», գրում է մեկ այլ բլոգեր:
«Ընդհանրապես, ցանկացած նորմալ խորհրդարան ունի երեք գործառույթ` օրենսդիր, ներկայացուցչական եւ վերահսկիչ: Իսկ եթե խորհրդարանի հավակնող մարմինն «ինքնաամորձատվում է», ապա դա, իհարկե, նրա իրավունքն է», պատասխանում է Baku Boy-ը:

No comments:
Post a Comment