Tert.am. 29-1-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրահանգել է նախագահին կից գործող Պետական վերահսկիչ պալատին ուսումնասիրել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը։ Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում։Նշենք, որ Թուրքիայի Պետական վերահսկիչ պալատը չի կատարում դատարանի գործառույթ և քննության է առնում միայն հույժ կարևոր գործերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստրասբուրգում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ Թուրքիա վերադառնալուն պես Դինքի սպանության գործի առնչությամբ տեսակցելու է Պետական վերահսկիչ պալատի նախագահ Ջեմիլ Բոյալըի հետ։
Գյուլը միևնույն ժամանակ հայտարարել էր, որ իրենք չկարողացան պաշտպանել Հրանտ Դինքին, ինչի համար ինքն ամաչում է։

No comments:
Post a Comment