Saturday, January 29, 2011

Ֆրանսիան սատարում է Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին պատի կառուցման գաղափարին

News.am. 28-1-2011- Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն հունական ոստիկանական նախարարության ղեկավար Խրիստոս Պապուցիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան սատարում է Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին պատի կառուցման գաղափարին։
Նախարարը նաեւ ավելացրել է, որ ինքը դեմ է կառույցը Բեռլինյան պատի կամ Եվրոպայում բաժանարար այլ գծի հետ համեմատելուն, գրում է greecetoday.ru-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հունաստանի քաղաքացիների պաշտպանության գծով նախարար Խրիստոս Պապուցիսը հունվարի 2-ին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները նախատեսում են Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցել՝ նպատակ ունենալով նվազեցնել ոչ լեգալ միգրանտների ներթափանցման մակարդակը։ Պատի երկարությունը կկազմի 200 կմ:
Հունական կառավարության տվյալներով, ամեն տարի, չնայած պահպանությանը եւ անգամ երկու կողմից ականապատ սահմաններին, ցամաքային ճանապարհով Թուրքիայից Հունաստան մուտք է գործում 200-250 մարդ։

No comments:

Post a Comment