Diplomat.am . 18-2-2011- Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը գտնում է, որ ԼՂ կարգավորման գործում մոտ ժամանակներս ոչ մի խաղաղ լուծումներ չեն լինի: Սինան Օհանը կարծիք է հայտնել, որ ԼՂ կարգավորման գործում մոտ ժամանակներս ոչ մի խաղաղ լուծումներ չեն լինի. «Մինչև 2015 թ. ես ոչ մի խաղաղ լուծումներ չեմ տեսնում: Կարծում եմ, որ Ադրբեջանը այդքան չի սպասի` հետևաբար, ներկա պահին պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան անցյալ տարի»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Թուրքիան ռազմական սցենարի զարգացման դեպքում և ինչպես դա կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, Սինան Օհանը նշել է. «Դուք շատ կարևոր հարց եք շոշափել: Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև արդեն այն հարաբերությունները չեն, ինչ եղել են 20 տարի առաջ: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը չի կարող ունենալ նույն դիրքորոշումը, ինչպես 20 տարի առաջ էր: Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել Ադրբեջանի հետ, որի հետ իր մոտ առկա են փոխադարձ տնտեսական և ռազմավարական շահեր»:
No comments:
Post a Comment