Monday, February 21, 2011

ԼՂԻՄ-ի` Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ տեղափոխվելու մասին որոշումից անցել է 23 տարի

News.am. 20-2-2011- Ուղիղ 23 տարի առաջ Ղարաբաղը որոշում ընդունեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ –ին միանալու մասին: 1988թ. փետրվարի 13-ից ամեն օր Ստեփանակերտի Լենինի հրապարակում 40-50 հազ. մարդու մասնակցությամբ անցկացվում էին հանրահավաքներ: Ժողովուրդը պահանջում էր Լեռնային Ղարաբաղի դուրս բերում Ադրբեջանի կազմից եւ վերամիավորում Հայաստանի հետ:
1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որում ընդունվեց որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու վերաբերյալ Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդություն մասին»:
Ի պատասխան դրա` մեկ շաբաթ անց Սումգայիթում Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հայկական ջարդեր, որի ժամանակ զոհվեց ավելի քան 30 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախության մասին հայտարարեց 1990թ. սեպտեմբերի 2-ին:

No comments:

Post a Comment