Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա շրջապատը շվեյցարական բանկերում տասնյակ միլիոնավոր դոլարներ ունեն։ Այս մասին երեկ հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Շտեֆան ֆոն Բելոուն։Բելոուն նաև տեղեկացրել է, որ եթե պարզվի, որ այդ հաշիվներում եղած գումարները հանացագործ ճանապարհով են ձեռք բերվել, ապա դրանց ճակատագիրը կորոշեն «իրավասու դատական մարմինները»։
Նշենք, որ նախկին եգիպտացի պաշտոնյանների և Մուբարաքի ազգականների հաշիվների մասին տեղեկությունը Շվեյցարիայի ԱԳՆ փոխանցել են այն բանկերը, որոնք նման դեպքերում լիազորված են որոշել այս կամ այն հաշվին եղած գումարների պատկանելությունը։
Փետրավարի 13–ին հայտնի դարձավ, որ Շվեցարիան մտադիր է սառեցնել իր երկրի բանկերում Մուբարաքի ունեցած բոլոր հաշիվները։
Իսկ փետրվարի 15–ին Եգիպտոսը դիմել էր ԱՄՆ–ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Եվրամիությանը՝ խնդրելով սառեցնել Մուբարաքի վարչակազմի նախկին պաշտոնյանների հաշիվները։
Հիշեցնենք, որ փետրվարի 11–ին, ժողովրդական հուզումներին տեղի տալով, Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց։

No comments:
Post a Comment