Diplomat.am. 18-2-2011- Ղարաբաղյան հակամարտությունը շատ խճճված հարց է, առայսօր այդ հարցին պատասխան չի գտնվել և այժմ դժվար է պատասխանել դրան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մուտալիբովը: Նրա կարծիքով, ԼՂ հարցը կարելի էր լուծել 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին: «Իմ նախագահության օրոք կարելի էր այդ հարցի հետ կապված ինչ-որ համաձայնության գալ: Ցավոք, որոշ աշխարհաքաղաքական գործընթացներ էին տեղի ունեցել: Եվ դա մեզնից կախված չէր: Միջազգային հասարակությունը ներկայացնող պետությունները իրենց շահերն ունեն և գործում էին նրանք` այդ շահերից ելնելով: Այդ պետությունները մեր օրերում մշտապես հայտարարություններով են հանդես գալիս, հաճախ հավաքվում և ինչ-որ բան են քննարկում, բայց, ցավոք, արդյունքներ չկան: Ադրբեջանը պետք է հստակ լինի իր քայլերում, ամրապնդի իր տնտեսությունը, իսկ իշխանությունները պետք է բարելավեն ժողովրդի հետ փոխհարաբերությունները: Վաղ թե ուշ բոլորը կհասկանան, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - նշել է նա:
Մուտալիբովը նաև գտնում է, որ պատերազմի հավանականությունը ներկա պահին անորոշ է: «Ես չեմ կարող կոնկրետ պատասխանել, կլինի արդյոք պատերազմ մոտ ժամանակներս, թե ոչ: Կարող եմ միայն ասել, որ այսօրվա Ադրբեջանը տնտեսական և ռազմավարական զարգացման տեսանկյունից չի համեմատվի 20 տարի առաջ եղածի հետ: Երբ ես նախագահ էի, մենք չունեինք ոչ բանակ, ոչ տնտեսություն: Պատերազմի սկիզբը կախված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության վերաբերմունքից», - ընդգծել է նա:
No comments:
Post a Comment