Saturday, February 19, 2011

Թուրքիայում փակվել են Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները

Tert.am. 18-2-2011- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թուրքիայում ժամանակավորապես փակվել են Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական ԶԼՄ–ների տեղեկացմամբ՝ Անկարայում Իսրայելի դեսպանատան և Ստամբուլում հյուպատոսության աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված է «Հըզբոլլահի» առաջնորդներից Իմադ Մուղնիեի սպանության տարելիցի հետ։
Չի նշվում, թե երբ կվերաբացվեն Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը Իմադ Մուղնիեի սպանության երրորդ տարելիցի նախաշեմին հրապարակել էր այն երկրների ցանկը, որտեղ իսրայելցիների նկատմամբ կարող են ահաբեկություններ իրականացվել։ Շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ իսրայելցիների համար հատուկ վտանգ են ներկայացնում Եգիպտոսը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Կոտ դ՛Իվուարը, Մալին, Մավրիտանիան և Վենեսուելան։

No comments:

Post a Comment