Saturday, February 19, 2011

Ստամբուլի դատարանը Դինքի սպանության մեջ մեղավոր է ճանաչել Թուրքիայի ՆԳ նախարարությանը

News.am. 18-2-2011- Ստամբուլի վարչական 10-րդ դատարանը բավարարել է 2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբայրների հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշման մեջ նշվել է, որ ոստիկանությունն ունեցել է բավարար տեղեկություն՝ կանխելու սպանությունը, սակայն թերացել է պարտականությունների մեջ։
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտնել է, թե ՄԻԵԴ-ի հայտնի որոշումից հետո թե՜ այս նախադեպային որոշումը, թե՜ օրեր առաջ Ստամբուլի դատախազության որոշումը՝ հետաքննություն սկսել 28 քաղաքացիական ծառայողի նկատմամբ, մեծ կարեւորություն են ներկայացնում Դինքի սպանության գործի բացահայտման ճանապարհին։

No comments:

Post a Comment