News.am. 18-2-2011- Ստամբուլի վարչական 10-րդ դատարանը բավարարել է 2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբայրների հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության։Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշման մեջ նշվել է, որ ոստիկանությունն ունեցել է բավարար տեղեկություն՝ կանխելու սպանությունը, սակայն թերացել է պարտականությունների մեջ։
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտնել է, թե ՄԻԵԴ-ի հայտնի որոշումից հետո թե՜ այս նախադեպային որոշումը, թե՜ օրեր առաջ Ստամբուլի դատախազության որոշումը՝ հետաքննություն սկսել 28 քաղաքացիական ծառայողի նկատմամբ, մեծ կարեւորություն են ներկայացնում Դինքի սպանության գործի բացահայտման ճանապարհին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment