News.am. 18-2-2011- Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասն Արեւելյան Երուսաղեմի անբաժանելի մաս համարելու Պաղեստինյան վարչակազմի որոշումը գոհացնում է Երուսաղմի Հայոց Պատրիարքարանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:«Մենք չենք ցանկանում, որ մեր հայկական թաղամասը երկու մասի` հրեական եւ պաղեստինյան շրջանակների մեջ բաժանվի: Շատ կարեւոր է, որ մեր թաղամասը անբաժան լինի եւ միացած լինի քրիստոնեական ամենասուրբ վայրի` Հարության տաճարի հետ: Մեր սկզբունքը դա է»,-հայտարարեց Շիվանյանը: Նա նաեւ հավելեց, որ այդ նպատակով Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը երկու օր առաջ հանդիպել է Պաղեստինի նախկին բանագնացի եւ նախագահ Մահմուդ Աբբասի հետ: «Մահմուդ Աբբասն ասաց, որ հայկական թաղամասը պաղեստինյան մայրաքաղաքի՝ Երուսաղեմի անբաժան մասն է դիտարկում: Սա գոհացուցիչ է մեզ համար»,-վստահեցրեց Հայոց պատրիարքարանի դիվանապետը:
Նշենք, որ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը Ռամմալայի իր գրասենյակում հանդիպել է քրիսոտենական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ: Al-Jazeera-ն հրապարակել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Պաղեստինյան ինքնավարության բանագնացները համաձայնվել են հրաժարվել հայկական թաղամասերի նկատմամբ ունեցած հավակնություններից: «Պաղեստինը կարծում է, որ հայկական թաղամասը Պաղեստինի անկախ պետության մայրաքաղաքի` Արեւելյան Երուսաղեմի անբաժանելի մասն է»,- ասել է Աբբասը:
No comments:
Post a Comment