Monday, April 11, 2011

Ադրբեջանա–իրանական սահմանին զինված միջադեպ է գրանցվել

Tert.am. 11-4-2011- Ադրբեջանա–իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Անհայտ անձը փորձել է անօրինական հատել ադրբեջանա–իրանական սահմանը։ Սահմանապահները վերջինիս կարգադրել են կանգնել, նա սակայն չի ենթարկվել։ Սահմանպահները կրակ են բացել տղամարդու վրա, որն էլ հրազենային վնասվածքից զոհվել է։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ սահմանախախտն Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաֆար Ջաֆարովն է։ Թե ինչ նպատակով է նա փորձել սահմանը հատել, հայտնի չէ։ Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն։

No comments:

Post a Comment