News.am. 11-4-2011- Անկարայի Մեծ թատրոնի տնօրինությունը ներքին ծառայողական հետաքննություն է սկսել «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ Թուրքիայի վարչապետի աղջիկը լքել էր դահլիճը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Անկարայի Մեծ թատրոնում բեմադրված «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ առջեւի շարքում գլխաշորով նստած է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղջիկը՝ Սումեյե Էրդողանը։ Հայտնի է դարձել, որ ներկայացման ժամանակ դերասաններից մեկը վիրավորական տոնով աչքով է արել Էրդողանի աղջկան եւ ձեռքի շարժումով հարցրել. «Դու այստեղ ի՞նչ ես անում»։
Էրդողանի աղջիկն իրեն ուղեկցողների հետ արագ լքել է դահլիճը։ Մեկ այլ հանդիսատես չի դիմացել եւ բարձրաձայն դիմել է դերասանին՝ ասելով. «Անշնորքություն մի արա»։
Սումեյե Էրդողանը գրավոր բողոքով դիմել է մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, իսկ թատրոնի տնօրինությունը ներքին ծառայողական հետաքննություն է սկսել։

No comments:
Post a Comment