Tert.am. 11-4-2011- Եթե Ադրբեջանի իշխանությունները իրոք ցանկանում են ԼՂ խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ: Այս մասին ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն հանգամանքը, որ այսօր Ադրբեջանի նախագահը զարմանք է հայտնել, թե ինչու մինչ այսօր չեն իրականացվում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: «Կարծում եմ, որ պարոն Ալիևի ձևական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձևերի կոչերի՝ դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը պատրանքներ ունենալով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
No comments:
Post a Comment