Tuesday, April 12, 2011

Իսրայելն օգտագործո՞ւմ է Ադրբեջանին

News.am. 12-4-2011- Վրացի հայտնի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին մեկնաբանել է Wikileaks-ի հերթական հրապարակումը, որը հայտնում է Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ անվտանգության ոլորտում համաձայնագրերի մասին:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Թել-Ավիվը հետաքրքրություն ցուցաբերում Ադրբեջանի, այլ ոչ Հայաստանի կամ Վրաստանի նկատմամբ, քաղաքագետը նկատել է, որ պատճառներն ավելի քան ակնհայտ են. «Ամեն ինչ պարզ է եւ տրամաբանական: Ադրբեջանը սահմանակից է Իրանին, եւ ավելի աշխարհիկ մահմեդական պետություն է: Ուստի Ադրբեջանի միջոցով Իսրայելը փորձում է ավելին իմանալ Իրանում կատարվող իրադարձությունների մասին: Ցանկացած նորմալ պետություն այդպես էլ կվարվեր: Եթե ես լինեի Իսրայելը, այդպես կանեի»:
Քաղաքագետը հիշեցրել է Իսրայելի եւ Իրանի միջեւ լարված հարաբերությունների, նախագահ Ահմադինեժադի` Իսրայելը երկրի երեսից ջնջելու հայտարարությունների մասին:
Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանը նույնպես մտնում է Իսրայելի շահերի շրջանակում, քանի որ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Ուստի զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Իսրայելը Երեւանի հետ էլ «լավ հարաբերություններ ունի»: «Ապացույցներ չունեմ, բայց այդպես կարծելու հիմքեր ունեմ»,- ասել է Զաքարեիշվիլին:
Ըստ Wikileaks-ի հրապարակումների, 2007թ. փետրվարի 16-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկեն հանդիպել է ԱՄՆ դեսպան Էնն Դերսի հետ եւ հայտնել, որ Ադրբեջանն ու Իսրայելը երկու գաղտնի համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում, բայց չի պատմել դրանց բովանդակության մասին:

No comments:

Post a Comment