Wednesday, April 13, 2011

ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

«ԱԶԳ», 13-04-2011- Արցախի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը կազմում է 143.574 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 2.174-ով ավելի է:
Անցյալ տարի ԼՂՀ է տեղափոխվել 1637 մարդ, ինչը 97-ով ավելի է նախորդ տարվա ցուցանշից: Տեղափոխվողների 90 տոկոսը ՀՀ-ից են: ԼՂՀ եկողների թվաքանակը 2.3 անգամ գերազանցում է ԼՂՀ-ից մեկնողների թվաքանակը: Հեռացողները հիմնականում տղամարդիկ են, որոնք հաստատվում են ՀՀ-ում:
Անցյալ տարի Արցախից մեկնել է 446 մարդ: Հայկական երկրորդ հանրապետությունում աճել է ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը: Համաձայն վերլուծության` Ղարաբաղում 1000 նոր կազմավորված զույգին բաժին է ընկնում 11 ամուսնալուծություն: Թեպետ անցյալ տարի ԼՂՀ-ում գրանցված ծնունդների թիվը նվազել է, սակայն գրանցված ցուցանիշը համարվում է տարածաշրջանում ամենաբարձրը: Առաջին երեխա ունեցող մայրերի միջին տարիքը չի գերազանցում 23-ը:

No comments:

Post a Comment