News.am. 12-4-2011- Զարգացած երկրներում բնական աղետներից հետո մի այսպիսի միտում է նկատվում՝ կտրուկ ավելանում է օգտագործված ավտոմեքենաների արտահանումը։ Այդպես եղավ, օրինակ, գերմանական Դրեզդեն քաղաքում ջրհեղեղից հետո՝ գերմանացիները պարզապես ջրի գնով երրորդ երկրներին վաճառեցին թեկուզ փոքր-ինչ վնասված մեքենաները։ Հայաստանը եւս քիչ չի ներմուծել այդ մեքենաներից, ու մեր որոշ գործարարներ հսկայական շահույթներ են ստացել դրանից։
Ճապոնիայի երկրաշարժից հետո նույնպես բազմաթիվ մեքենաներ են վնասվել։ Քանի որ ճապոնացիները դասվում են բարեկեցիկ ազգերի թվին՝ անկասկած է, որ նրանք կամ կարտահանեն վնասված մեքենաները, կամ կօգտագործեն որպես մետաղի ջարդոն։ Սակայն ի տարբերություն Դրեզդենի՝ ճապոնական մեքենաները որոշակիորեն վտանգ են ներկայացնում։ Նրանց զգալի մասը ենթարկվել է ճառագայթման։
Թեեւ ճապոնական կառավարությունը բավական խիստ մոտեցում ունի առողջության համար վտանգավոր ապրանքների արտահանման թույլտվության հարցում, այստեղ ոչինչ բացառել չի կարելի։ Չմոռանանք, որ Ճապոնիայում նույնպես մաֆիա կա (անվանվում է «Յակուձա»), ու այն համարվում է աշխարհում հզորագույններից մեկը, իսկ դրա պարագլուխը օրերս ազատ արձակվեց բանտից։
Արդեն իսկ տվյալներ են ստացվում, որ աշխարհի որոշ երկրներում առգրավվում են Ճապոնիայից ներմուծված մեքենաները։ Այսպես՝ Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ Վլադիվոստոկի նավահանգստում առգրավվել է 20 ճապոնական ավտոմեքենա, որոնք եղել են ճառագայթահարված՝ թույլատրելի նորմայից 2 անգամ ավելի։ Որեւէ երաշխիք չկա, որ նման կերպ ներմուծված մեքենաները այնուհետ չեն հայտնվի Հայաստանում։ Շատերը նույնիսկ զգուշանում են Ճապոնիայում արտադրված նոր մեքենաներ գնելուց։
Նկատենք, որ Ռուսաստանում անմիջապես երկրաշարժից հետո համարյա ամբողջովին սպառվեցին ավտոմոբիլային սալոններում առկա ճապոնական մեքենաները՝ ռուսները զգուշանում էին, որ այնուհետ ներմուծած մեքնաները վտանգավոր կլինեն։
Նշենք, որ վերջին տարիներին Ճապոնիայից Հայաստան օգտագործված մեքենաների արտահանումը էապես ավելացել է։ Դրան նպաստում են ինտերնետային աճուրդները՝ հնարավորություն տալով մեքենա գնել առանց Ճապոնիա այցելելու։ Այդ աճուրդներում վաճառվող մեքենաներն անհամեմատ էժան են անգամ Արաբական Էմիրություններից ներմուծվող մեքենաներից։ Միակ խնդիրը տեղափոխման ծախսերն են, որ շատ հաճախ գերազանցում են մեքենայի գնման գնին։ Սակայն նույնիսկ այդ պարագայում Ճապոնիայից մեքենաների ներմուծումը համարվում է շահավետ բիզնես:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ 2010 թ. Ճապոնիայից Հայաստան է ներմուծվել մոտ 2000 օգտագործված մեքենա, որն ավտոմեքենաների ընդհանուր ներմուծման մոտ 10 տոկոսն է։
Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը պետք է միջոցներ ձեռք առնի՝ վերահսկելու առաջիկայում Ճապոնիայից մեքենաների ներմուծումը՝ կանխելու ճառագայթահարված կամ վնասված մեքենաների մուտքը:

No comments:
Post a Comment