Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի կանխարգելման և հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության:

No comments:
Post a Comment