«ԱԶԳ», 12-04-2011- Ստրասբուրգում երեկ գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը : Նա անդրադարձ է արել 2005 թվականին ստեղծված ԼՂ հարցով ենթահանձնաժողովի` ժամանակին կասեցման պատճառներին: Ստեղծվելուց հետո ենթահանձնաժողովը մի քանի ամիսների ընթացքում անկարող է եղել հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորել անգամ: Դ. Հարությունյանն ասել է, որ ենթահանձնաժողովը հենց այս պատճառով էլ չի աշխատել, մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջը»: Իսկ ենթահանձնաժողովի կասեցումը հենց այդ ձախողմամբ է պայմանավորված եղել եւ ոչ թե լորդ Ռասել Ջոնսթոնի հանկարծահաս մահով, ասել է նա` հավելելով, որ հենց այս պատճառների մասին պետք բյուրոյին տեղեկացնելու պարտավորությունը ստանձներ ԵԽԽՎ նախագահը, ինչպես նաեւ` հայ եւ ադրբեջանցի պատվիրակների հետ անցկացված խորհրդակցությունների մասին տեղեկացնելը. «Այդ պատճառով հայկական կողմը ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ մղումները հարցականի տակ է դնում»: Ելույթում հայկական պատվիրակության ղեկավարը մեղադրել է ԵԽԽՎ բյուրոյի նախագահին` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման որոշման ժամանակ հայկական պատվիրակության ձայնն անտեսելու համար` հիշեցնելով, որ բյուրոն «խորհրդավորությամբ կորցրել է հայկական պատվիրակության նամակի հետքերը եւ աչք ծակող գործելաոճով անտեսել ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումն ու առարկությունները. «Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացներից», ասել է Դ. Հարությունյանը` հավելելով. «Քանի որ դուք որոշել եք հայկական պատվիրակության դիրքորոշումը ձեր գորգի տակ պահել, ես բոլոր ներկայացուցիչների առջեւ կկրկնեմ մեր դիրքորոշումը»: Այս տարվա հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոյին ուղղած նամակում հայկական պատվիրակությունը ապակառուցողական էր որակել ԼՂ խնդրով ենթահանձնաժողովի վերակենդանացումը, որը երկուստեք մեղադրանքների եւ թունոտ հռետորաբանության լրացուցիչ հարթակ կարող է դառնալ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ամեն կերպ փորձում է վերակենդանացնել այդ ենթահանձնաժողովը:Tuesday, April 12, 2011
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ» Է ԱՆՎԱՆԵԼ ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ
«ԱԶԳ», 12-04-2011- Ստրասբուրգում երեկ գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը : Նա անդրադարձ է արել 2005 թվականին ստեղծված ԼՂ հարցով ենթահանձնաժողովի` ժամանակին կասեցման պատճառներին: Ստեղծվելուց հետո ենթահանձնաժողովը մի քանի ամիսների ընթացքում անկարող է եղել հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորել անգամ: Դ. Հարությունյանն ասել է, որ ենթահանձնաժողովը հենց այս պատճառով էլ չի աշխատել, մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջը»: Իսկ ենթահանձնաժողովի կասեցումը հենց այդ ձախողմամբ է պայմանավորված եղել եւ ոչ թե լորդ Ռասել Ջոնսթոնի հանկարծահաս մահով, ասել է նա` հավելելով, որ հենց այս պատճառների մասին պետք բյուրոյին տեղեկացնելու պարտավորությունը ստանձներ ԵԽԽՎ նախագահը, ինչպես նաեւ` հայ եւ ադրբեջանցի պատվիրակների հետ անցկացված խորհրդակցությունների մասին տեղեկացնելը. «Այդ պատճառով հայկական կողմը ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ մղումները հարցականի տակ է դնում»: Ելույթում հայկական պատվիրակության ղեկավարը մեղադրել է ԵԽԽՎ բյուրոյի նախագահին` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման որոշման ժամանակ հայկական պատվիրակության ձայնն անտեսելու համար` հիշեցնելով, որ բյուրոն «խորհրդավորությամբ կորցրել է հայկական պատվիրակության նամակի հետքերը եւ աչք ծակող գործելաոճով անտեսել ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումն ու առարկությունները. «Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացներից», ասել է Դ. Հարությունյանը` հավելելով. «Քանի որ դուք որոշել եք հայկական պատվիրակության դիրքորոշումը ձեր գորգի տակ պահել, ես բոլոր ներկայացուցիչների առջեւ կկրկնեմ մեր դիրքորոշումը»: Այս տարվա հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոյին ուղղած նամակում հայկական պատվիրակությունը ապակառուցողական էր որակել ԼՂ խնդրով ենթահանձնաժողովի վերակենդանացումը, որը երկուստեք մեղադրանքների եւ թունոտ հռետորաբանության լրացուցիչ հարթակ կարող է դառնալ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ամեն կերպ փորձում է վերակենդանացնել այդ ենթահանձնաժողովը:
No comments:
Post a Comment