Ապրիլի 11-ին Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Ադրբեջանի կառավարությունը իր դժգոհությունն է արտահայտել 2011 թ. ապրիլի 7-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Եվրամիության կողմից արված՝ «Ադրբեջանում հիմնարար ազատությունների վիճակի մասին» հայտարարության կապակցությամբ: Նշվում է, որ այդ հայտարարությունը կազմվել է սխալ, ոչ օբյեկտիվ տեղեկությունների հիման վրա, կանխակալ բնույթ է կրում, չի արտացոլում ռեալ իրավիճակը: Այդ հայտարարությունը անընդունելի է և հակասում է Ադրբեջանի և Եվրամիության միջև առկա հարաբերությունների ոգուն:
Եվրամիության ներկայացուցչին հայտնել են, որ Ադրբեջանի կառավարությունը՝ հավատարիմ մնալով ժողովրդավարական զարգացման սկզբունքներին, կատարում է միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած իր պարտավորությունները և շարունակում է նրանց հետ համագործակցել այս ոլորտում:
No comments:
Post a Comment