Wednesday, April 13, 2011

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հայլուր լրատվականի հարցին
Լեռնային Ղարաբաղի մասին այս տարվա Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որևէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման Հելսինկյան երեք սկզբունքները`որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր:
Մարդու իրավունքների հայաստանյան զեկույցը ապահովում է ամբողջական փաստացի պատկեր` ներառելով ՀՀ կառավարության ունեցած հաջողությունները և վերջինիս առջև ծառացած դժվարությունները հայաստանաբնակների մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք ակնկալում ենք շարունակել արդյունավետ երկխոսությունը ՀՀ կառավարության հետ զեկույցում արծարծված մարդու իրավունքների հարցերի շուրջ:

No comments:

Post a Comment