Thursday, May 5, 2011

2011թ հունվարի 1-ի դրությամբ, երկրում կա 185 հազար 80 հաշմանդամ

«NEWS.am», 05.05.2011: Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է:
2010թ հունվարի 1-ի դրությամբ հանրապետություն կար 179 257 սահմանափակ հնարավորություններ ունեցող, իսկ 2011թ հունվարի 1-ի դրությամբ` 185 080: Այս մասին այսօր` մայիսի 5-ին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունից:
Նշենք, որ ՄԱԿ-ի` Հաշմանդամների իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրն ընդունվել է 2006 թ-ի դեկտեմբերի 13-ին:
Այդ փաստաթուղթը համարվել է իր կարեւորությամբ երկրորդը, ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հրապարակումից հետո:

No comments:

Post a Comment