Thursday, May 5, 2011

Մեկ օրում` չորս պատահար, 5 վիրավոր

«Panorama.am», 05.05.2011: Մայիսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Արձանագրված գողության 24 դեպքից բացահայտվել է 17-ը, խուլիգանության 3 դեպքից՝ 2-ը:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական և սպանության փորձի ու խարդախության 1-ական դեպք:

Ոստիկանության հաղորդմամբ, անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 5 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

No comments:

Post a Comment